08 09 2018

Պայմանագրային ծառայության անցնելու ընդունելություն՝ ՊՆ-ում

Պայմանագրային ծառայության անցնելու ընդունելություն՝ ՊՆ-ում

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է պահեստազորում հաշվառված կրտսեր սպայական կազմի՝ պայմանագրային ծառայության անցնելու ընդունելություն: Ընդունելությունն իրականցվում է հարցազրույցի միջոցով, որի ժամանակ դիմորդներին կառաջարկվեն համապատասխան պաշտոններ ըստ ունեցած զինհաշվառումային մասնագիտության:

Ծառայության ընթացքում նրանք կօգտվեն զինծառայողների համար օրենքով սահմանված արտոնություններից: Ցանկացողները կարող են դիմել համապատասխան զինկոմիսարիատներ կամ մոտակա զորամասեր: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ (010) 29-46-36, (010) 29-44-64 հեռախոսահամարներով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ