Սեպտեմբերի 4-ին Կառավարության դիմաց միաժամանակ 2 բողոքի ակցիա էր տեղի ունենում: Արմավիրի մարզի ուսանողները, նրանց ծնողներն ու ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրակացնող ուսանողական տրանսպորտի վարորդները բողոքում էին, որ իրենց չեն թողնում գալ Երևան, մյուս կողմից՝ բողոքում էր մարզի կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող «Գալակտիկա տրանս սերվիսի» ընկերության աշխատակազմը՝ տնօրենի հետ միասին:
Նրանք բողոքում էին, որ առանց լինցենզիայի տրանսպորտային միջոցներով Երևան-Արմավիր ոչ կանոնավոր ուղևորափոխադրող ընկերություններն իրենց վնասներ են հասցնում:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը