03 09 2018

Կստեղծվի վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդ

Կստեղծվի վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդ

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդ ստեղծելու մասին:

Որոշման մեջ, մասնավորապես, ասված է.

«Համաձայն Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և ելնելով Հայկական ատոմային էլեկտրակայանի գործող էներգաբլոկի անվտանգ շահագործման պահանջներից, ինչպես նաև ՀՀ-ում ատոմային էներգետիկայի զարգացման և նոր միջուկային էներգաբլոկի կառուցման անհրաժեշտությունից՝ ստեղծել վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը և խորհրդի կանոնադրությունը: Խորհրդի նախագահ նշանակել Միրոսլավ Լիպարին, իսկ գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյանին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ