Ռուսաստանի տարբեր քաղաքներում կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ հանրահավաքներ են անցկացվել։ Ցույցերը կազմակերպել են ՌԴ Կոմունիստական կուսակցության կողմնակիցները, գրում է Интерфакс-ը։
Ինչպես հաղորդվում է, ամենազանգվածային ցույցերն անցկացվել են Մոսկվայում։ Ոստիկանների հաշվարկներով ցույցին մասնակցել է 6 000 մարդ, իսկ կազմակերպիչների գնահատմամբ՝ 100 000 մարդ:
Ցույցերի մասնակիցները կարմիր դրոշներով են եղել՝ «Սոցիալիզմի վերածնունդը Ռուսաստանի փրկությունն է», «Ողջ իշխանությունը՝ աշխատավորներին», «Վերջ կապիտալի իշխանությանը, որն ահաբեկում է ժողովրդին», «55 տարի և ոչ մի րոպե ավել» գրություններով։
Կոմունիստները պահանջում են կենսաթոշակային տարիքը բարձրացնելու հարցով հանրաքվե անցկացնել: Բողոքի ցույցեր են անցկացվել նաև Սանկտ Պետերբուրգում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վլադիվոստոկում, Նովոսիբիրսկում և այլ քաղաքներում:
Сахарова сейчас.. pic.twitter.com/b7ur8p00Oq
— Константин Рыков (@rykov) 2 сентября 2018 г.
Началась акция КПРФ на проспекте Сахарова#КровавыйКвадрокоптер pic.twitter.com/8sQlXa2cBz
— Актуальная Политика (@Current_policy) 2 сентября 2018 г.
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը