01 09 2018

Կառավարությունն առաջարկում է նվազեցնել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի տոկոսադրույքները

Կառավարությունն առաջարկում է նվազեցնել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի տոկոսադրույքները

ՀՀ կառավարությունը նախատեսում է փոփոխել «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի որոշ պայմաններ: ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծը հրապարակվել է e-draft.am կայքում:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշմամբ հաստատված հավելվածում նախատեսվում է կատարել որոշ փոփոխություններ և լրացում:

Ըստ նախագծի, մասնավորապես առաջարկվում է ապահովել երիտասարդ ընտանիքներին մատչելի պայմաններով՝ 20% կանխավճարով կամ կանխավճարի ապահովագրության գործիքի կիրառման դեպքում 10 % կանխավճարով ձեռք բերել մինչև 25 մլն. ՀՀ դրամ արժեքով բնակարաններ Երևան քաղաքում և մարզերում, համապատասխանաբար 2% և 4% սուբսիդավորման պայմաններով, որի արդյունքում շուկայում կնկատվի որոշակի աշխուժություն:

Ներկայում հիփոթեքային վարկը տրամադրվում է 10.5-11 տոկոսով, որից 2 տոկոսն է սուբսիդավորում պետությունը ՝ անկախ ձեռք բերվող բնակարանի գտնվելու վայրից:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ