«Պոկերի արքա» Դեն Բիլզերյանն արձագանքել է Արցախ այցելելու պատճառով իր նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու Ադրբեջանի որոշմանը:
Ամերիկահայ միլիոնատերը թվիթերյան իր էջում նշել է, որ եթե ադրբեջանցի պաշտոնյաներն Ինտերպոլի միջոցով ձերբակալեն իրեն, դա վատ կավարտվի նրանց համար: Բիլզերյանը People-ին տեղեկացրել է, որ Հայաստան այցելած խմբից միայն իր նկատմամբ են հետախուզում հայտարարել: «Իմ կարծիքով՝ պատճառն այն է, որ ես հանրային դեմք եմ, և նրանք փորձում են իմ դեպքն օրինակ դարձնել», -նշել է նա։
Լրատվամիջոցը գրում է, որ ԱՄՆ-ում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը դիմել է «Ինտերպոլ»-ին՝ հորդորելով անտեսել Ադրբեջանի դատախազության դիմումը՝ համարելով այն քաղաքական շարժառիթ ունեցող:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը դիմել է Ինտերպոլին՝ Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու պահանջով
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը