30 08 2018

Շանթ Հարությունյանի որդին սպառնում է խաղաղ անհնազանդություն իրականացնել

Շանթ Հարությունյանի որդին սպառնում է խաղաղ անհնազանդություն իրականացնել

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ով պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանից ուշադրություն դարձնել իր հոր գործին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնել է՝ յուրաքանչյուր կալանավոր պետք է զգա հեղափոխության շուրջը, պետք է համաներում լինի այդ մարդկանց նկատմամբ: 

Շանթ Հարությունյանի որդին հիշեցրել է, որ պատգամավոր եղած ժամանակ Փաշինյանն իր հորը քաղբանտարկյալ է համարել, իսկ հիմա չի զբաղվում նման առաջնային հարցերով:

«Ես սպառնում եմ իշխանություններին դուրս գալ և խաղաղ անհնազանդություն իրականացնել, հետո հանկարծ Նիկոլը չկանգնի ուղիղ եթերի ժամանակ, ասի՝ դա սաբոտաժ է մեր դեմ»,-ասել է Շահեն Հարությունյանը՝  նշելով, որ ժամանակ է տրամադրում Նիկոլ Փաշինյանին իր հոր հարցով զբաղվելու համար մինչև հոկտեմբերի 7-ը, երբ նախատեսված է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը:

«Արժեքների հեղափոխություն արեք, պարո՛ն Փաշինյան, լուծե՛ք այս խնդիրները, երկիրը գնում է միակուսակցական դառնալու ճանապարհով, ով ձեր կուսակցությունից դուրս է, դառնում է ձեր թշնամին, անգամ ՀՀԿ-ականները չէին ասում «Հանրապետական» և վերջ: Մեր ժողովուրդը դեգրադացվում է ձեր «դուխով» մայկաների, գլխարկների միջոցով ևս: Նրանք հագնում են այդ գլխարկներն ու քարկոծում տարակարծիք ունեցող մարդկանց»,- հավելել է Շահեն Հարությունյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ