Փողոցային երաժիշտները քաղաքային մշակույթի կարևոր մաս են, և նրանց կարող է ներկայացվել միայն մեկ պահանջ՝ համերգն ավարտել մինչև ժամը 23:00-ն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հյուսիսային պողոտայում երաժիշտների և ոստիկանների մասնակցությամբ միջադեպին:
Օգոստոսի 30-ին ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կառավարությունում անդրադարձավ խնդրին՝ ասելով, որ հարցը կարգավորվել է, և երաժիշտները կշարունակեն նվագել մինչև 23:00-ն, երաժշտության ձայնն էլ ցածր կլինի, որ չխանգարի հարակից շենքերի բնակիչներին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ի երեկոյան ոստիկանները ուժ են կիրառել արտասահմանցի երգիչների վրա՝ չթողնելով երգել Հյուսիսային պողոտայում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը