30 08 2018

Կենսաթոշակների տրամադրման ոլորտը կբարեփոխվի

Կենսաթոշակների տրամադրման ոլորտը կբարեփոխվի

ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայացրել է կենսաթոշակների տրամադրման ոլորտում նախատեսվող բարեփոխումները:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (https://www.e-draft.am/projects/1174/about ) ոլորտում մի շարք բարեփոխումներ են իրականացվելու: ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից մշակված Նախագծի ընդունման արդյունքում՝  

  1. կենսաթոշակ նշանակելու մասին դիմումը հնարավոր կլինի ներկայացնել նաև լիազորված անձի միջոցով,
  2. անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստանալիս Հայաստանի Հանրապետությունից բացակայելու կամ բանկ ներկայանալու անհնարինության դեպքում նոտարի կամ հյուպատոսական հաստատությունների համապատասխան պաշտոնատար անձի կողմից վավերացված՝ կենսաթոշակառուի ողջ լինելու փաստը հավաստող փաստաթղթի հիման վրա կենսաթոշակի վճարումը շարունակելու հնարավորություն կտրվի,
  3. դադարեցված կենսաթոշակի վճարումը հնարավորի կլինի վերսկսել նաև լիազորված անձի կողմից ներկայացված դիմումի հիման վրա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ