Տարիներ ի վեր շրջանառվում են լուրեր այն մասին, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բաժնետոմսերի շուրջ 90 տոկոսը պատկանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին:
Համաձայն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովի՝ «Ռոբերտ Սեդրակի Քոչարյան, Բելլա Լևոնի Քոչարյան, Սեդրակ Ռոբերտի Քոչարյան, Գայանե Ռոբերտի Քոչարյան, Լևոն Ռոբերտի Քոչարյան անվամբ անձինք կամ հիշյալ անձանց ընտանիքի անդամները «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության բաժնետեր չեն հանդիսացել և չեն հանդիսանում:
Ավելին, նշված անձինք երբևիցե ընդգրկված չեն եղել Ընկերության ղեկավար, գործադիր կամ վերահսկողական որևէ մարմնում»:
Սա վերջին մի քանի օրվա ընթացում 11-րդ հերքումն է տարբեր բիզնեսներում Քոչարյանների ընտանիքի մասնակցության:
Մինչ այս, հերքումներով են հնդես եկել «Յունիբանկը», «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը», «Գոլդեն Փելիս» և «Էրեբունի» հյուրանոցները, «ՎիվաՍել-ՄՏՍ» «Նաիրի» բժշկական կենտրոն, «Ղարաբաղ Տելեկոմ», «Ռոբերտո» կոշիկների ցանց, «Արարատցեմենտ», «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը