27 08 2018

Երկու հյուրանոց հերքում է Ռոբերտ Քոչարյանին պատկանելու մասին լուրերը

Երկու հյուրանոց հերքում է Ռոբերտ Քոչարյանին պատկանելու մասին լուրերը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նրա տիկին Բելլա Քոչարյանը, նրանց զավակներն ու նրանց հետ փոխկապակցված անձինք երբևէ չեն եղել ««Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊԸ հիմնադիրների կամ մասնակիցների կազմում:

Այս մասին հայտնում է հյուրանոցի գլխավոր տնօրեն Արտաշես Ավետիսյանը:

 

«Էրեբունի» հյուրանոցի տնօրեն Ֆրանց Սիմոնյանն էլ հայտնում է. ««Էրեբունի» հյուրանոցը գտնվում է «Էրեբունի Պլազա» ՓԲԸ-ի նույն շենքում, և Էրեբունի հյուրանոցի սեփականատերը և շահագործողը հանդիսանում է «Տուրիստ-ՖՄԿ» ՍՊԸ-ն: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իր ընտանիքի անդամները կամ իր հետ փոխկապակցված անձինք երբևէ չեն հանդիսացել և չեն հանդիսանում «Էրեբունի» հյուրանոցի սեփականատեր կամ բաժնետեր:

Հիշեցնենք, որ մինչ այս հերքումներով են հանդես եկել «ՎիվաՍել-ՄՏՍ» «Նաիրի» բժշկական կենտրոն, «Ղարաբաղ Տելեկոմ», «Ռոբերտո» կոշիկների ցանց, «Արարատցեմենտ», «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ