27 08 2018

Կոչ ապագա քաղաքապետին. Թրամփին ու Պուտինին հրավիրել Երևանի տոնակատարությանը, գուցե հաշտվեն



Պետք չէ մեկին նշանակել քաղաքապետի պաշտոնին, ու նա ցմահ մնա այդտեղ: Այս մասին օգոստոսի 27-ին լրագրողների հետ զրույցում ասաց բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանը:

Ծատուրյանը խոսեց նաև ՀՀ օրհներգի մասին՝ ասելով, որ այն խեղճ է, վատը և պետք է փոխել Արամ Խաչատրյանի հեղինակած ստեղծագործությամբ:

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն էլ ասաց, որ նոր քաղաքապետն իր դեմ մեծ, համազգային, համաշխարհային նպատակ պետք է դնի: Օրինակ՝ Երևանի ծննդյան տոնակատարությանը հրավիրի ԱՄՆ և ՌԴ նախագահներին, համ էլ կհշտվեն: Ըստ նրա՝ Երևանին պակասում է մի քիչ Փարիզ, բայց Փարիզին մի ամբողջ Երևան:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ