Մոլդովայում՝ մայրաքաղաք Քիշնևում, ընդդիմության հանրահավաքի ժամանակ ցուցարարները ներկայացրել են քաղաքացիների ընդհանուր հավաքի թռուցիկը և մի շարք պահանջներ են առաջադրել։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով tv8.md-ին։
Մասնավորապես` ցուցարարները պահանջել են երկրի վարչապետ Պավել Ֆիլիպի կառավարության հրաժարականը և համամասնական ընտրական համակարգի վրա հիման վրա ազատ ընտրությունների կազմակերպումը: Հանրահավաքի մասնակիցները նաև պահանջել են ընդդիմության քաղաքական հետապնդման դադարեցումը և կոռուպցիայի մասին ռեզոնանսայի գործերի քննության ավարտը։
Ինչպես հաղորդվում է, երթին մասնակցել է մի քանի հազար մարդ: Նրանք փողոց են դուրս եկել Մոլդովայի և Եվրամիության դրոշներով։ Կարգախոսներն ուղեկցվել են թմբուկներով ու դատարկ դույլերով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը