ԱՄՆ-ում 81 տարեկանում մահացել է Արիզոնա նահանգի հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը, հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով սենատորի գրասենյակի հայտարարությանը։
«Սենատոր Ջոն Սիդնի Մաքքեյնը մահացել է 2018 թվականի օգոստոսի 25-ին՝ ժամը 16:28-ին»,- նշվում է տարածված հաղորդագրությունում։
Նա պայքարում էր գլխուղեղի քաղցկեղի դեմ։ Ուրբաթ օրը հայտնի էր դարձել, որ Մաքքեյնը որոշել է դադարեցնել գլխուղեղի ուռուցքի բուժումը։
Ամերիկացի սենատորը նախագահ Դոնալդ Թրամփին արգելել էր մասնակցել իր հուղարկավորությանը: Մաքքեյնի ընտանիքը հաստատել էր, որ հրաժարվել է Թրամփին հրավիրել սենատորի հուղարկավորությանը։ Նրանք Բարաք Օբամային և Ջորջ Բուշին էին խնդրել հրաժեշտի խոսք ասել արարողության ընթացքում։
Ջոն Մաքքեյնը քաղաքականությամբ է զբաղվել շուրջ 60 տարի, մասնակցել է Վիետնամի պատերազմին։ 2008 թվականի նախագահական ընտրություններում հանրապետական կուսակցության առաջադրած թեկնածուն էր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը