25 08 2018

Կարո Փայլանը Ստամբուլում հարձակման է ենթարկվել

Կարո Փայլանը Ստամբուլում հարձակման է ենթարկվել

Օգոստոսի 25-ին Թուրքիայում «Շաբաթ օրվա մայրեր» նախաձեռնության ակտիվիստները  նախաձեռնության 700-րդ շաբաթվա և հավաքի առթիվ հավաքվել են Ստամբուլի Իստիկլալ պողոտայում, հաղորդվում է France Arménie ֆեյսբուքյան էջում։

Բողոքի երթը վերածվել է անկարգությունների, երբ ոստիկանության աշխատակիցները փորձել է կանգնեցնել ակտիվիստներին և հայտնել են որ կառավարությունն արգելել է հավաքի անցկացումը: Ժողովրդա-դեմոկրատական քրդամետ կուսակցության անդամներ Ահմեդ Շըքն ու Կարո Փայլանը փորձել են միջամտել, և նրանք նույնպես կոշտ վերաբերմունքի են ենթարկվել ոստիկանների կողմից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ