24 08 2018

Զանգվածային թունավորումներ ԱՄՆ-ում՝ McDonald's-ի աղցաններից

Զանգվածային թունավորումներ ԱՄՆ-ում՝ McDonald's-ի աղցաններից

Դեղորայքի և սննդի որակի սանիտարական վերահսկողության գերատեսչությունը (FDA) հաղորդել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում 507 մարդ McDonald's ռեստորանների աղցանների պատճառով ցիկլոսպորոզով է վարակվել, գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով գերատեսչության կայքին։

Ինչպես հաղորդվում է, այս տվյալները օգոստոսի 23-ի դրությամբ եղած թվերն են։ Նաև նշվում է, որ դեպքերից յուրաքանչյուրը հաստատվել է լաբորատոր հետազոտություններից հետո։

Հիվանդությունը գրանցվել է 16 նահանգներում, այդ թվում՝ Նյու Յորքում, Ֆլորիդայում, Օհայոյում, Վիրջինիայում և Միննեսոտայում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ