24 08 2018

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել է լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության մեջ մեղադրվողը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել է լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության մեջ մեղադրվողը

Օոստոսի 23-ի երեկոյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահվան դեպք է գրանցվել: ՔԿՀ-ից հայտնում են, որ մահացածն Արարատ Նիկողոսյանն է, ով մեղադրվում էր լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության մեջ:

Կալանավորն ուշագնաց է եղել: Ժամանած շտապօգնությունն արձանագրել է կալանավորի մահը: Մահվան պատճառները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նշենք, որ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործերով դատական նիստերի ժամանակ Արարատ Նիկողոսյանի ինքնազգացողությունը մի քանի անգամ վատացել է. նրա համար անգամ շտապօգնության բրիգադ են հրավիրել:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արարատ Նիկողոսյանը ևս չորս անձի հետ խուլիգանական դրդումներով և դիտավորությամբ ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ