23 08 2018

Զբոսաշրջության կոմիտեին կից հասարակական խորհուրդ է ստեղծվում

Զբոսաշրջության կոմիտեին կից հասարակական խորհուրդ է ստեղծվում

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեին կից ստեղծվում է Հասարակական խորհուրդ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Հասարակական խորհուրդը լինելու է հարթակ, որտեղ քննարկելու ենք Հայաստանի զբոսաշրջության տեսլականը, զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ճանապարհները՝ Զբոսաշրջության միջգերատեսչական խորհրդին ներկայացնելու համար։

Հասարակական խորհրդի պարբերական հանդիպումները կազմակերպվելու են հստակ ժամանակացույցով։ Առաջին նիստը նախատեսվում է հրավիրել օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում, որտեղ ձեզ կներկայացնենք Հասարակական խորհրդի գործունեության մեր տեսլականը։ Առաջին նիստին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ։

Գրանցումների վերջնաժամկետն է 2018թ.-ի օգոստոսի 26-ը։  Գրանցված անձինք և կազմակերպություններն իրենց էլ. հասցեին կստանան տեղեկություն նիստի ամսաթվի, ժամի և վայրի մասին։ Ակնկալում ենք արդյունավետ համագործակցություն։ Միասին ենք զարգացնելու ոլորտը»,-ասված է հաղորդագրության մեջ։   

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ