ՀՀ կառավարությունը օգոստոսի 23-ի նիստին կրճատեց նախարարության լիցենզավորման գործակալությանը, լեզվի պետական կոմիտեին և բարձրագույն որակավորման կոմիտեին սպասարկող մեկական ծառայողական ավտոմեքենաները՝ նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներին և ենթակա մարմիններին սպասարկող ծառայողական ավտոմեքենաների թիվը սահմանելով 6, այդ թվում՝ պետական մարմինների պաշտոնատար անձանց ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակը սահմանելով՝ 1, իսկ պետական մարմիններին սպասարկող ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակը սահմանելով՝ 5:
Սա, համաձայն հիմնավորման, արվեց նախարարությանը հատկացված և հատկացվող միջոցների խնայողության նպատակով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը