23 08 2018

Ծառայողական ավտոմեքենաների կրճատում, արտահերթ ընտրություններ, օգնության հետաձգում. Կառավարության նիստը



Օգոստոսի 23-ը կառավարության հերթական նիստի օրն է: Գործադիրի օրակարգում ներառված է 21 հարց, որից 15-ը՝ չզեկուցվող:

Գործադիրը՝ փոփոխություն և լրացում կանի նախկինում ընդունած մի քանի որոշումներում:

Լուծարված Միջազգայի տնտեսական ինտեգրման և զարգացման նախարարության բյուջեի մնացորդը կվերադարձնի կառավարության պահուստային ֆոնդ:

Կհաստատի հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը:

Կկրճատի կրթության և գիտության նախարարության ծառայողական մեքենաների թիվը:

Սյունիքի մարզի Կապան քաղաքի ղեկավարի Արմավիրի մարզի Դալարիկ, Գեղարքունիքի մարզի Երանոս, Սարուխան, Կոտայքի մարզի Արզնի, Գեղաշեն, Մրգաշեն համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններ կնշանակի:

Հավանություն կտա «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով չկանոնակարգվող արտադրանքի շրջանառության կարգի և տվյալ արտադրանքի անվտանգության ապահովման կանոնների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

ԱԱԾ աշխատկիցների աշխատանքային պայմանները կբարելավվեն:

Հավանություն կտա «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:

Գործադիրի նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ եթերում 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ