22 08 2018

Մոզամբիկում բարձր հարկեր են սահմանվել լրագրողների համար

Մոզամբիկում բարձր հարկեր են սահմանվել լրագրողների համար

Աֆրիկյան Մոզամբիկ պետության իշխանությունները մտադիր են հատուկ «հարկ» սահմանել արտասահմանցի լրագրողների համար, ովքեր պատրաստվում են աշխատել երկրում։ Այս մասին գրում է REGNUM գործակալությունը՝ հղում տալով Mail & Guardian-ին։

Ինչպես հաղորդվում է, նոր կանոններն ուժի մեջ են մտել օգոստոսի 22-ից՝ երկրում կարևոր համայնքային ընտրություններից մեկ ամիս և Մոզամբիկի նախագահի՝ 2019 թվականի ընտրություններից մեկ տարի առաջ։

Պարբերականի վկայությամբ՝ արտասահմանցի լրագրողները երկիր ուղևորվելիս պետք է 2 500 դոլար վճարեն մեկանգամյա ուղևորության և հավատարմագրման համար։ Արտասահմանցի թղթակիցներից, ովքեր Մոզամբիկում են ապրում, կգանձեն տարեկան 8 300 դոլար հարկ, իսկ Մոզամբիկի ազատ լրագրողները, ովքեր աշխատում են արտասահմանյան պարբերականների հետ, տարեկան պետք է 500 դոլար վճարեն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ