15 08 2018

Տարհանում. Խոստացել էր պայթեցնել առողջապահության նախարարությունը

Տարհանում. Խոստացել էր պայթեցնել առողջապահության նախարարությունը

Քաղաքացին ահազանգել է «911» ծառայությանը, որ պատրաստվում է պայթեցնել ՀՀ Առողջապահության նախարարության շենքը:

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը:

Կառավարության թիվ 3-րդ մասնաշենքի աշխատակիցները տարհանվում են:

Մասնաշենքում կան այլ նախարարություններ և պետական մարմիններ:

Համապատասխան աշխատանքների արդյունքում շենքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ