14 08 2018

Իտալիայում ականատեսները նկարահանել են կամրջի փլուզումը

Իտալիայում ականատեսները նկարահանել են կամրջի փլուզումը

Ականատեսները կադրեր են հրապարակել Ջենովայում կամրջի փլուզման դեպքից, հայտնում է РИА Новости-ն:

Արտակարգ դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի ցերեկը: Շուրջ երկու հարյուր մետր երկարությամբ կամուրջը փլուզվել է 70 մետր բարձրությունից: Այդ պահին կամրջով ընթացող բոլոր մեքենաներն ընկել են: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 35-ի: Ջենովայում երկօրյա սուգ է հայտարարվել:

ԶԼՄ-ների տվյալներով՝ կամրջի փլուզման պատճառ կարող է դարձած լինել կայծակի հարվածը:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ