14 08 2018

ԿԳՆ-ն հաստատել է դասագրքերի գումարի չափը

ԿԳՆ-ն հաստատել է դասագրքերի գումարի չափը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով՝ հաստատվել է 2018-2019 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատությունների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը:

Ըստ այդ հրամանի՝ տարրական դպրոցում, այսինքն՝ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ դասարաններում դասագրքերը կհատկացվեն առանց ներդրումային գումարի: 5-12-րդ դասարանների դասագրքերի համար սահմանված են 300-550 դրամի ներդրումային գումարներ:

Հրամանին կարող եք ծանոթանալ այստեղ:

ԿԳ նախարարի մեկ այլ հրամանով հաստատվել է 2018-19 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում գործածության երաշխավորված դասագրքերի անվանացանկը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ