ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զորամասին հատկացված վառելիքի հափշտակության դեպքի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից:
Նախնական տվյալներով՝ ՀՀ ՊՆ N զորամասի ՎՔՆ ծառայության նախկին պետը, կոչումով՝ կապիտան, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել է զորամասի մարտական հենակետերի տեսադիտարկումն ապահովող բենզոագրեգատներին հատկացվող 977 կգ ավտոբենզին և 15 կգ յուղ, ինչի կապակցությամբ կազմել է ապրանքագիր՝ մուտքագրելով ակնհայտ կեղծ տեղեկություններ և կատարելով կեղծ գրառումներ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը