14 08 2018

Ինչպիսի՞ն կլինի ՀՀ ղեկավարության արձագանքն Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներին. Եվգենի Սատանովսկի

Ինչպիսի՞ն կլինի ՀՀ ղեկավարության արձագանքն Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներին. Եվգենի Սատանովսկի

Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա դժվար է կանխատեսել, քանի որ հայտնի չէ՝ ինչ քաղաքականություն կվարեն ՀՀ նոր իշխանությունները,- այս մասին «ՌուսԱրմԻնֆո»-ի հետ զրույցում ասել է ՌԴ Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին:

«Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչպես Հայաստանի ղեկավարությունը կարձագանքի Իրանի նկատմամբ պատժամիջոցներին։ Հայաստանի բնակչության կեսն այդ մասին չգիտի։ Դուք ունեք նոր ղեկավարություն, որն ունի իր պատկերացումները, թե ինչպես պետք է ապրի Հայաստանը հետագայում»։ 

Եվգենի Սատանովսկին կարծում է, որ եթե ՀՀ իշխանությունները հավատան Իրանի հետ առևտրի կրճատման հետևանքով ունեցած կորուստների փոխհատուցման մասին Վաշինգտոնի խոստմանը, ապա սխալված կլինեն։

Նշենք, որ Միացյալ Նահանգները վերականգնել էր Իրանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը: Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի նկատմամբ նոր ամերիկյան պատժամիջոցները երբևէ սահմանված պատժամիջոցներից ամենախիստն են, և նախազգուշացրել է, որ Իրանի հետ համագործակցող երկրները չեն կարողանա համագործակցել ԱՄՆ-ի հետ:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ