13 08 2018

Ավիատոմսերը կարող են թանկանալ. ահազանգում են ռուս փորձագետները

Ավիատոմսերը կարող են թանկանալ. ահազանգում են ռուս փորձագետները

Oգոստոսի 8-ից 12-ը միջազգային ուղղությունների ավիատոմսերի վաճառքի ծավալը մեծացել է 31%-ով, հաղորդել են ռուս փորձագետները: Այս մասին գրում է РИА Новости-ն:

«Արժույթն անմիջապես ազդում է միջազգային ավիափոխադրումների գների վրա, քանի որ ավիատրանսպորտային շուկայի մասնակիցների միջև բոլոր հաշվարկներն իրականացվում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի ներքին արժույթով»,- պարզաբանել է Biletix  ճանապարհորդների համար ինտերնետ-ծառայության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Սիզինցևը:

Ռուսաստանում ասոցիացիայի կուրսը կապված է ՌԴ ԿԲ պաշտոնական կուրսի հետ և ամեն շաբաթ փոփոխվում է: Նախորդ շաբաթ եվրոյի կուրսը կազմել է 73.50 ռուբլի, դոլարինը՝ 63.50: Կուրսն այսպիսին էր և հուլիսի սկզբին, այսինքն՝ դեռևս ասոցիացիայի ներքին կուրսը չի փոփոխվել:

ՌԴ ԿԲ-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 14-ին մեկ դոլարը կազմել է 68.22 ռուբլի, մեկ եվրոն՝ 77.65 ռուբլի: «Այսպիսով, միջազգային չվերթների տոմսերը չորեքշաբթի օրվանից կարող են թանկանալ 5-7 տոկոսով»,- նշում են OneTwoTrip-ի փորձագետները:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ