Բրիտանական Daily Mail պարբերականը շոկային ֆոտոշարք է ներկայացրել աշխարհի ամենաբարձր Էվերեստ լեռից, որով ցույց է տվել լեռան վրա տիրող աղետալի վիճակը: Լեռան լանջերին պլաստիկի ու աղբի ահռելի կուտակումներ են գոյացել:
Բնապահպաններն ահազանգում են, որ Էվերեստի վրա էկոլոգիական աղետ է հասունանում: Նրանց հաղորդմամբ՝ աղբը լեռան վրա թողնում են զբոսաշրջիկները: Ներկայումս աղբն այնքան է հավաքվել, որ այլևս ազատ տարածք չկա այն թաղելու և այրելու համար: Լեռան լանջերին հիմնականում տոննաներով պլաստիկ, գարեջրի, վիսկիի շշեր են, սննդի մետաղական տարաներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը