ԱՄՆ առափնյա անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է ստացել այն մասին, որ Սիեթլ քաղաքի օդանավակայանից առևանգվել է Alaska Airlines ավիաընկերության ինքնաթիռը, հայտնում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով օդանավակայանի ներկայացուցիչների հաղորդագրությանը:
15 րոպե անց իշխանությունները ստացել են ևս մի հաղորդագրություն այն մասին, որ Վաշինգտոն նահանգի Քետրոն կղզու մոտ ծխի ամպ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել փրկարարները։ Պարզվել է, որ ինքնաթիռը կործանվել է։
Ինչպես հաղորդվում է, ինքնաթիռում մարդ չի եղել: Ոստիկանությունում նշել են, որ պատահարը կապ չունի ահաբեկչության հետ:
Some dude stole a plane from #Seatac (Allegedly), did a loop-the-loop, ALMOST crashed into #ChambersBay, then crossed in front of our party, chased by fighter jets and subsequently crashed. Weird times. pic.twitter.com/Ra4LcIhwfU
— bmbdgty (@drbmbdgty) 11 августа 2018 г.
Apparently someone stole a plane from SeaTac? Saw two fighter jets fly overhead then smoke pic.twitter.com/w0bveGUJQH
— McKenna Brown (@mckenna_brown) 11 августа 2018 г.
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը