09 08 2018

«1000 դրամների» հիմնադրամի շահառուների թիվն ընդլայնվում է

«1000 դրամների» հիմնադրամի շահառուների թիվն ընդլայնվում է

1000 դրամների օրենքի շահառուներ կհամարվեն նաև 2015 և 2016 թվականներին զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները կամ նրանց ընտանիքները։ Այս մասին օգոստոսի 9-ին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ընթացիկ կարգով նախատեսվում էր, որ այդ մեխանիզմի շահառու են համարվում 2017 հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձինք կամ նրանց հարազատները։ ՊՆ-ի հետ համատեղ քննարկեցինք և պարզեցինք, որ կա հնարավորություն այդ ամսաթիվը երկու տարով հետ տանել։ Ապրիլյան պատերազմի զոհերը և տուժածներն այս օրենքի շահառու չէին համարվում, և այս որոշմամբ լուծվում է նաև այդ խնդիրը»,- ասաց վարչապետը։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ նշեց, որ գործընթացի շահառուներ կարող են դառնալ 183 զոհվածի ընտանիք և զինհաշմանդամ, այդ թվում՝ 156 ընտանիք և 27 զինհաշմանդամ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ