08 08 2018

ՊՆ-ն կոչ է անում կարծիքներ ներկայացնել զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու կարգ մշակելու հարցով

ՊՆ-ն կոչ է անում կարծիքներ ներկայացնել զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու կարգ մշակելու հարցով

Պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնը հայտարարություն է տարածել, որում զինծառայողներին, նրանց ծնողներին, ինչպես նաև շահագրգիռ կողմերին կոչ է անում ներկայացնել իրենց կարծիքը զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու, դրանց պարունակությունը ստուգելու և զորամասերում հասցեատերերին հանձնելու գործընթացը կանոնակարգելու և համապատասխան կարգ մշակելու հարցում: Ներկայացնում ենք ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի հայտարարարությունը, որը տրամադրել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարականության հետ կապերի վարչությունը:

Պաշտպանության նախարարությունը մեծապես կարևորում է պարտադիր ժամկետային զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու, դրանց պարունակությունը ստուգելու և զորամասերում հասցեատերերին հանձնելու գործընթացը կանոնակարգելու և համապատասխան կարգ մշակելու հարցում նաև զինծառայողների, նրանց ծնողների, ինչպես նաև շահագրգիռ կազմակերպությունների կարծիքը:

Ուստի խնդրում ենք թեմայի շուրջ առկա դիտարկումները, մտահոգություններն ու առաջարկները մինչև օգոստոսի 18-ն ուղարկել ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի էլ. Փոստի հասցեին՝ [email protected]: Տեխնիկական խնդիրների դեպքում կարողեք զանգահարել ՀՀ ՊՆ «թեժգիծ»՝ 1-28 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9:00-ից մինչև 18:00-ն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ