Թուքիայի էթնիկ փոքրամասնությունների շարքում ամենաշատը լրատվամիջոցների քննադատության են արժանացել հայերը։ Այս մասին նշված է Հրանտ Դինքի հիմնադրամի հրապարակած զեկույցում։ Ermenihaber կայքի փոխանցմամբ` 2018թ․ հունվար-ապրիլ ամիսներին թուրքական մամուլում 76 տարբեր խմբերի նկատմամբ ատելություն ու թշնամանք պարունակող 3076 հայտարարություն է արձանագրվել։
Նշված ժամանակահատվածում հրապարակվել է էթնիկ և կրոնական խմբերին թիրախավորող 2265 հոդված և լուր։ Թուրքական լրատվամիջոցների թիրախում ամենից հաճախ հայտնվել են հայերը, հույները, հրեաները։
Նշված չորս ամիսների ընթացքում թուրքական մամուլում հայերը հիմնականում
Հայկական ԱՍԱԼԱ-ն հիշատակվել է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) հետ համատեղ՝ որպես ահաբեկչության աղբյուր»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը