04 08 2018

Ծնողները կոչ են անում արգելել հեռախոսները դպրոցներում. ԿԳՆ-ն կարծիքներ է հավաքում

Ծնողները կոչ են անում արգելել հեռախոսները դպրոցներում. ԿԳՆ-ն կարծիքներ է հավաքում

ԿԳՆ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ վերջին օրերին ստանում է շատ նամակներ, որոնցում ծնողները կոչ են անում արգելել հեռախոսները և հաղորդակցության այլ միջոցները դպրոցներում, ինչպես դա արել են Ֆրանսիայում տարրական և միջնակարգ դպրոցում:

«Նախկինում էլ ուսուցիչները բողոք են հայտնել դասերի ժամանակ աշակերտների կողմից հաղորդակցության միջոցների օգտագործման կապակցությամբ, ինչն ազդում է կրթության որակի վրա: Սակայն Հայաստանում հնարավոր նման որոշում կայացնելու համար անհրաժեշտ են մի շարք նախապայմաններ, այդ թվում՝ դպրոցներում համապատասխան ենթակառուցվածքներ»:

Ինքս կողմ եմ այս տարբերակին, բացառություն կարող է արվել այն դեպքում, երբ խելախոսների (սմարթֆոն) օգտագործումը պարտադիր է կրթական ծրագրով ու նպատակներով»,- նշում է Արայիկ Հարությունյանը՝ կոչ անելով ծնողներին գրառման տակ գրել կարծիքներ առաջարկի վերաբերյալ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ