Հուլիսի 31-ին, ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում հանդիպում է անցկացրել զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու գործընթացը կանոնակարգելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը:
Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՊՆ թեժ գծով և այլ աղբյուրներով ստացված բողոքները, ինչպես նաև ուսումնասիրվել են նախնական հետազոտության արդյունքները:
Մշակվել են գործընթացի կանոնակարգման հիմնական սկզբունքները, որոնք կքննարկվեն բանակային զորամիավորումներում:
Նախագծի մշակման նպատակով կուսումնասիրվի նաև հանրային դիրքորոշումը։ Հասարակական կազմակերպություններից, փորձագետներից, զինվորների ծնողներից և այլ շահագրգիռ անձանցից կարծիքներ ստանալու նպատակով կարվի լրացուցիչ հայտարարություն:
Հիշեցնեք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամներ հանդես է եկել կոչերով ծնողներին հորդորելով ծանրոցներ, առաջին անհրաժեշտության պարագաներ չուղարկել բանակ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը