Մեքսիկական Դուրանգո նահանգում կործանվել է Aeromexico ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռը: Այն ուղևորվում էր մայրաքաղաք Մեխիկո: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում տալով Noticas Mexico TV-ին, որը կադրեր է հրապարակել դեպքի վայրից:
Օդանավում 103 ուղևոր է եղել: Բարեբախտաբար, զոհեր չկան, սակայն տուժել է 85 ուղևոր, որոնցից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են:
Ինչպես հաղորդվում է, ինքնաթիռն ընկել է թռիչքից կարճ ժամանակ անց: Ուժեղ քամու պատճառով թռիչքը բարդացել է, անձնակազմը փորձել է կանգնեցնել թռիչքը, ինքնաթիռը տեղում նստել է և դուրս եկել թռիչքուղուց:
Ուղևորների մեծ մասն ինքնուրույն կարողացել է դուրս գալ վթարի ենթարկված ինքնաթիռից, տուժածները բուժօգնություն են ստացել:
Se habla se 80 lesionados tras desplome de avión #Aeromexico en #Durango el equipo es un Embraer 190 en ruta México-Durango pic.twitter.com/e5367F10vc
— Azucena Uresti (@azucenau) 31 июля 2018 г.
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը