ՀՀ կառավարությունն օրենսդրական նախաձեռնությամբ կդիմի Ազգային ժողովին, որպեսզի Սևանա լճից ոռոգման նպատակներով նախատեսված 170 միլիոն խորանարդ մետր ջրից բացի բաց թողնվի ևս 40-45 մլն խմ ջուր: Tert.am-ի հետ զրույցում ասաց Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Կամո Սարգսյանը:
«Օրենսդրական նախաձեռնություն է, արդեն դիմել ենք կառավարությանը` Սևանից լրացուցիչ հնարավորինս քիչ քանակի՝ 40-45 մլն խմ ջուր, բաց թողնելու համար, իսկ արդյունքն արդեն ԱԺ-ն կորոշի»,-ասաց նա՝ նշելով, որ Սևանի մասին օրենքի համաձայն՝ այն պետք է արժանանա նաև խորհրդարանի հավանությանը։
Նշենք, որ 170 միլիոն խորանարդ մետր ջրից գրեթե 102 միլիոնն արդեն բաց է թողնվել: Կամո Սարգսյանը նշեց, որ լրացուցիչ ջրառը պայմանավորված է չափազանց շոգ եղանակով: «Շատ շոգ է, և, ըստ էության, տարին տարվա վրա քանի գնում, ջերմաստիճանի բարձրացում է նկատվում»,-ասաց նա:
Նյութն ամբոջությամբ կարդացեք Tert.am-ում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը