30 07 2018

Հայաստանում առաջին անգամ նշվում է ընկերների օրը

Հայաստանում առաջին անգամ նշվում է ընկերների օրը

Աշխարհի տարբեր երկրներում հուլիսի 30-ը նշվում է որպես «Ընկերների օր»: Միջերկրածովյան տարածաշրջանի եվրոպական երկրներում և Լատինական Ամերիկայում այս օրը նշվում է տոնախմբություններով, ընկերական հավաքույթներով, գինով և ուրախությամբ: 2011թ. Միավորված Ազգերի կազմակերպությունը հուլիսի 30-ը հայտարարեց որպես «Ընկերների միջագային օր»:

Այս տարի առաջին անգամ այն կտոնվի նաև Հայաստանում:

Էռնեկյան ընկերությունների խումբը և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը նախաձեռնել են «Ընկերների օրը Հայաստանում» ծրագիրը, որի նպատակն է ևս մի նոր, հրաշալի և ուրախ տոն ավելացնել Հայաստանի օրացույցում:  «Ընկերությունը» չի ճանաչում սեռ, տարիք, սոցիալական դիրք կամ որևէ այլ տարբերություն, որը կարող է գոյություն ունենալ նույն համայնքի անդամների միջև:  Այն բոլորի համար է և հիմնված է հավասարության սկզբունքի վրա: 

Հայաստանում արդեն սկսվել են ներգրավված ընկերությունների կազմակերպած միջոցառումները: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ