Իտալիայի Միլան քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության հայ ծանրորդները հերթական մեդալներն են նվաճել:
Աղջիկների 17 տարեկանների պայքարում՝ 69 կգ քաշային կարգում, Լիանա Գյուրջյանը Եվրոպայի պատանեկան չեմպիոն է դարձել: Երկամարտում Գյուրջյանը գրանցել է 193 կգ արյունք (86+107): Նույն քաշային կարգում Միլենա Խաչատրյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Երկամարտում նա գրանցել է 175 կգ արյունք (80+95):
Հայաստանի թիմի մեդալների քանակը Եվրոպայի պատանեկան առաջնությունում հասել է 8-ի: Ավելի վաղ Գոռ Սահակյանը, Հարություն Գրիգորյանը, Կարեն Մարգարյանը, Գարիկ Կարապետյանը և Մարգարիտա Առաքելյանը դարձել էին Եվրոպայի պատանեկան չեմպիոն, իսկ Մնացական Աբրահամյանը նվաճել էր արծաթե մեդալ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը