Միլան քաղաքում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնութունը: Մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականը նվաճեց առաջին ոսկե մեդալը:
Մ-15 պատանիների առաջնության 50 կգ քաշային կարգում 178 կգ արդյունքով չեմպիոն հռչակվեց հայ ծանրորդ Գոռ Սահակյանը (80+98): Իսկ նույն քաշային կարգում հանդես եկած Ժորա Սարգսյանը պոկում վարժությությում 0 ստացավ և դուրս մնաց պայքարից:
Մ-17 տարեկան ծանրորդների 50 կգ քաշում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Պապեյանը գրավեց 4-րդ տեղը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը