Միլանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել Հայաստանի ներկայացուցիչ, 77 կգ քաշայինների պայքարում հանդես եկող Կարեն Մարգարյանը։ Հուլիսի 26-ին պայքարի մեջ էին մտել 77 կգ քաշային ինչև 17 տարեկան ծանրորդները։
Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնում էր Կարեն Մարգարյանը, ով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Նա երկամարտում ցույց տվեց 313 կգ արդյունք՝ պոկելով 145 կգ և հրելով 168 կգ:
77 կգ քաշային կարգում 5-րդ տեղն է զբաղեցրել Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Ղահրամանյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը