65 կգ քաշային կարգում Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։
Եզրափակչում մեր ըմբիշը 12-1 հաշվով հաղթեց բուլղարացի Միկյայ Սալիմ Նայիմին։
Առաջնությունը կայանում է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում։
Թևանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափկչից, որտեղ 10:0 հաշվով հաղթել է Իսրայելի ներկայացուցիչ Ջոշուա Ստյուարտ Ֆինեսիլվեին:
Քառորդ եզրափակչում արդեն Թևանյանը 4:1 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ, իսկ արդեն կիսաեզրափակչում 12:4 հաշվով առավելության է հասել Ուկրաինան ներկայացող հայազգի ըմբիշ Էրիկ Առուշանյանի նկատմամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը