27 07 2018

Կարող է փոխհատուցում տրամադրվել նաև 2016 և 2015 թթ. զոհված զինծառայողների ընտանիքներին. ՊՆ

Կարող է փոխհատուցում տրամադրվել նաև 2016 և 2015 թթ. զոհված զինծառայողների ընտանիքներին. ՊՆ

Հուլիսի 27-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» ընթացիկ գործունեությանը նվիրված  աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում հավաքագրված գումարների, կատարված հատուցումների և նվիրատվությունների մասին տեղեկատվությունը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի կատարումը, ըստ որի, անհրաժեշտ էր դիտարկել հիմնադրամի կողմից նաև 2016 թվականին զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին փոխհատուցում տրամադրելու հնարավորությունը։

Քննարկումների ընթացքում պարզ է դարձել, որ Հիմնադրամի հավաքագրած ֆինանսական միջոցները բավարար են լուծել այդ խնդիրը ոչ միայն 2016, այլև 2015 թվականի համար։ Նիստի ընթացքում որոշում է կայացվել ներկայացված առաջարկները քննարկել հիմնադրամի առաջիկա հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ