«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի կողմից միջնորդավորված հասարակական կազմակերպություններ են հիմնադրվել, որոնք զանգահարում են տարբեր ուսումնական հաստատությունների անձնակազմերին և ուսանողներին, ասում՝ ինչ բողոքներ ունեք, եկեք, գրեք:
«Ժողովուրդ» օրաթերթն այս հարցի շուրջ փորձեց ստանալ անձամբ նախարար Արայիկ Հարությունյանի մեկնաբանությունը: Ի պատասխան՝ նա նշեց. «Իմ գործունեությունը եղել է չափից դուրս հրապարակային և այդպիսին շարունակում է լինել: Եթե ես հարց եմ ունենում որևէ ռեկտորի հետ, զանգում եմ, ուղիղ էդ հարցը իրեն տալիս եմ, եթե ռեկտորը խնդիր է ունենում որևէ բուհում, մեր լիազորությունների շրջանակում համապատասխան միջոցներ են ձեռնարկվում, կամ եթե դա իրավապահների միջամտությունների խնդիր է, դիմում ենք իրենց»:
Նշենք, որ Հարությունյանը սոցիալական ցանցում գրել է, թե բազմաթիվ բաց ու փակ նամակների հետքով գնում է Գորիս՝ այնտեղի պետական համալսարանի խնդիրների քննարկման համար»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը