24 07 2018

Զեբր «դարձած» ավանակները՝ կենդանաբանական այգում

Զեբր «դարձած» ավանակները՝ կենդանաբանական այգում

Կահիրեում կենդանաբանական այգիներից մեկի սեփականատերերը որոշել են ներկել տնային ավանակներին և դարձնել զեբրներ՝ այցելուներին գրավելու նպատակով: Այս մասին տեղեկությունը հայտնվել է Extra News հեռուստաընկերության եթերում, հաղորդում է Gazeta.ru-ն:

Ինչպես հաղորդվում է, կենդանաբանական այգու սեփականատերերի սրամտության վրա ուշադրություն է դարձրել 9-րդ դասարանի եգիպտոսցի աշակերտ Մուհամմեդ Սարհանը: Էքսկուրսիայի և Միջազգային այգի այցի ժամանակ նա տեսել է, թե ինչպես է «զեբրներից» մեկի վրայից իր աչքի առաջ իջնում սև ներկը: Տղան լուսանկարները հրապարակել է սոցիալական կայքերում:

Նշվում է, որ կենդանաբանական այգու տնօրենը վստահեցնում է, որ «զեբրաները» իսկական են:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ