24 07 2018

Հունաստանում տուժած հայերի համար գործում է թեժ գիծ

Հունաստանում տուժած հայերի համար գործում է թեժ գիծ

Հունաստանի Ատտիկա և մյուս շրջաններում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների համար Հունաստանում Հայաստանի դեսպանությունում գործում է թեժ գիծ:

Հունաստանում Հայաստանի դեսպանատնից հաղորդում են. «Զոհերի կամ վիրավորների վերաբերյալ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել (+30) 2106831130 կամ (+30) 6989479827 հեռախոսահամարներով»:

Հիշեցնենք, որ Հունաստանում ուժգին անտառային հրդեհների հետևանքով կան հարյուրավոր զոհեր, վիրավորներ ու անհետ կորածներ:

Ատտիկայում հայտարարվել է արտակարգ դրություն: Զոհերի թվում բազմաթիվ երեխաներ կան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ