«Ադրբեջանցիների պատվիրակությունը ժամանել է Երևան 12 հոգանոց կազմով, որից 4-ը մարզիկ են»,– լրագրողներին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար, կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Այս ընթացքում Եվրոպական ֆեդերացիայի միջնորդությամբ գրագրություն ենք ունեցել կոնկրետ Ադրբեջանի թիմի հետ՝ կապված անվտանգային հարցերի հետ: Մենք անընդհատ շեշտել ենք, որ ինչպես մյուս, այնպես էլ Ադրբեջանի մարզիկների անվտանգությունը պատրաստ ենք ապահովել:
Գործընկերները լրացուցիչ անվտանգություն են խնդրել, մենք դա էլ ենք ապահովել: Բոլոր միջոցները իրականացրել ենք՝ ուղեկցումներ, օդանավակայանում դիմավորում, հյուրանոցում լրացուցիչ անվտանգության ապահովում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը