23 03 2020

Տրամաբանական է, որ Արցախում ևս արտակարգ դրություն հայտարարվի. Գեղամ Նազարյան

Տրամաբանական է, որ Արցախում ևս արտակարգ դրություն հայտարարվի. Գեղամ Նազարյան

«Արցախը Հայոց աշխարհի մասն է, և եթե Հայաստանում Կորոնավիրուսի 190-ից ավելի դեպք կա, ապա տեսական հնարավորություն կա, որ այն կիլինի ոչ միան, ասենք, Արարատում կամ Երևանում, այլ նաև Արցախում»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Գեղամ Նազարյանը: Նրա խոսքով, շատ տրամաբանական է, որ տարբեր գործիչներ հանդես են գալիս Արցախում արտակարգ դրություն հայտարարելու կոչերով:

«Դա նույնն է, որ Հայաստանի մի մասում հայտարարվեր արտակարգ դրություն, իսկ, օրինակ, Տավուշում չսահմանվեր։ Այնպես որ, այստեղ տրամաբություն չկա»,- ասաց նա:

Գեղամ Նազարյանն անդրադարձավ նաև այս ընթացքում Արցախում նախընտրական քարոզչությանը: «Այս իրավիճակում նորմալ ընտարշավի մասին խոսելն արդեն մի փոքր ավելորդ է դառնում։ Որովհետև երբ թեկնածուներից մի քանիսը պահանջում են արտակարգ դրություն սահմանել և հետաձգել ընտրությունները և անցնում են քարոզարշավի այլ տարբերակի, ոմանք շարունակում են բացօթյա հանդիպումները։ Սա, արդեն, մի իրավիճակ է ստեղում, որը հետագա շահարկումների լավ առիթ է հատկապես այն ուժերի համար, որոնք ուզում են Արցախում ապակայունություն լինի։ Այդպիսի ուժեր, ինչպես տեսնում ենք, կան:

Ճիշտն այն կլիներ, որ գոնե առաջատար թեկնածուները նախագահ Բակո Սահակյանի հետ նստեն սեղանի շուրջ և ընդհանուր որոշում կայացնեն արտակարգ դրություն մտցնելու և ընտրությունները հետաձգելու մասին, որովհետև Արցախին պետք չէ այնպիսի նախագահ, որի լեգիտիմությունը կասկածի տակ կդրվի։ Ընտրությունը միայն քվեարկություն չի, այլ ներառում է նաև ընտրարշավը․ եթե արդեն կան կասկածներ այս կամ այն անձի հետ կապված, ավելի լավ է՝ այդ հարցերը միանգամից լուծվեն, որ հետո հարցեր չառաջացնեն:

Իրավական հարցերի մեջ չեմ ուզում խորանալ, բայց եթե կարողանում են հետաձգել ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, որը շատ ավելի ծախսատար է և առնչվում է մոտ հիսուն երկրների, ապա կարծում եմ, որ Արցախում ընտրությունները հետաձգելը ևս որևէ խնդիր չի առաջացնի, հատկապես, որ Հայաստանում նախադեպը կա»- եզրափակեց Գեղամ Նազարյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ