Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2021 թվականի ամռանը՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված: Այս որոշումն ընդունել է ՈՒԵՖԱ-ն։ Հայտնում է Նորվեգիայի ֆուտբոլի ֆեդերացիան։
Խաղերը կանցկացվեն 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 17-ին, ՈՒԵՖԱ-ն որոշելու էր Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի և 2019-2020 մրցաշրջանի ազգային առաջնությունների ճակատագիրը:
Նշենք, որ առաջնությունն ի սկզբանե նախատեսվում էր անցկացնել 2020 թվականի հունիսի 12-ից հուլիսի 12-ը: Խաղերը պետք է անցկացվեին Եվրոպայի 12 քաղաքներում, ներառյալ Սանկտ Պետերբուրգում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը