ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է հանրապետության հարավ-արևմտյան սահմանագոտի, հետևել մարտական հերթապահությանը, զրուցել զինծառայողների հետ: Նախարար Տոնոյանը բարձրաստիճան սպաների հետ քննարկել է առաջնագծի վերազինմանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ավարտին նախարար Տոնոյանը խրախուսել է աչքի ընկած զինծառայողներին։
Սաշա Բալոյանը Աշոցքից է, նա կապավոր է։ Համընկնումը շատ պատահական է։ Սաշան նույնիսկ չէր էլ ճանաչում ինձ։
Սոլկարյան Ռոբերտը, ով վերջին նկարում է, Աստրախանից է վերադարձել հայրենիք բանակում ծառայելու համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը