20 07 2018

Արայիկ Հարությունյանը կփորձի բարձրացնել ռեկտորների փոփոխու­թյան հարցը. «Ժողովուրդ»

Արայիկ Հարությունյանը կփորձի բարձրացնել ռեկտորների փոփոխու­թյան հարցը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է «Թավշյա հեղափոխությունից ոգևորված՝ կրթության և գիտության նախա­րար Արայիկ Հարությունյանը մի քանի անգամ տարբեր առիթներով նաև ոչ պաշտոնական շրջանակներում հայտարարել է, որ Հայաստանի բոլոր բու­հերի ռեկտորները պետք է փոխվեն, քա­նի որ նրանք ռեժիմի սպասարկուներն են եղել: 

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթեր­թին հայտնի դարձավ, որ նա այս շա­բաթ օրը հանդիպելու է պետական բուհերի ռեկտորների հետ: Ըստ մեզ հասած լուրերի՝ շաբաթ օրը նա փորձելու է նա­և բարձրացնել ռեկտորների փոփոխու­թյան հարցը: Ավելին՝ ըստ որոշ տեղե­կությունների՝ ինքը ներկայիս պետական բուհերի ռեկտորներին փոխարինող թեկնածուներ ունի, հիմնականում երի­տասարդներ: Սակայն նախարարի մա­մուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը ի պատասխան հայտարարեց, որ այդ տե­ղեկությունները սուտ են ու կեղծիք»::

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ